Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էյֆորիայի մեջ գտնվող Արևմուտքը հավատացած էր, որ դա իր վերջնական հաղթանակն է

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էյֆորիայի մեջ գտնվող Արևմուտքը հավատացած էր, որ դա իր վերջնական հաղթանակն է
22.08.2026 | 11:46

Առաջատար եվրոպական երկրների թույլ էլիտաները այն աստիճանի են մոլորվել աշխարհաքաղաքականության բավիղներում և այնքան են կորցրել ապրելու կամքը, որ իրենց գոյությանը սպառնացող միգրանտների հետ կապված վտանգը թողած մի կողմ, մատի փաթաթան են դարձրել գոյություն չունեցող ռուսական վտանգը։

Ներկա իրավիճակում ռուսներն իրենց գոյաբանական վտանգների հետ կապված հարցերը լուծելուց հետո բոլոր միջոցներով կաշխատեն խուսափել բնակչությամբ ու տնտեսական հզորությամբ իրենց բազմապատիկ գերազանցող Եվրոպայի հետ անմիջական բախման մեջ մտնելուց։

Եվրոպացիները շատ լավ հասկանում են դա, բայց նրանց ու իրենց կառավարող ավելի զորեղներին անհանգստացնում է աշխարհի կառավարման լծակը ձեռքից բաց թողնելու հանգամանքը, որի դեմը այլևս կարելի է առնել միայն մեծ պատերազմով։

Այս հանգամանքն է, որ դամոկլյան սրի նման կախված է մարդկության գլխի վրա։

Նման իրավիճակն էլ ստեղծվել է այն պատճառով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էյֆորիայի մեջ գտնվող Արևմուտքը հավատացած էր, որ դա իրենց վերջնական հաղթանակն է, և աշխարհի ապագան իրենց պատկերացրած ձևի լիբերալ դեմոկրատիան է։

Բայց նրանք մոռացել էին երկու շատ կարևոր հանգամանք։

1․ Իրենց պատկերացրած լիբերալ դեմոկրատիան հնարավոր է աշխարհի մի մասում միայն, ինչն էլ ենթադրում է, որ աշխարհի այն մյուս մասն էլ պետք է սպասարկի ավելի լավ ու որակյալ կյանքով ապրող առաջինին։

2․ Նման տեսակի կայուն կյանք ապահովելու համար լիբերալ դեմոկրատիայի երկրները պետք է մշտական ճնշման տակ պահեն մյուսներին, քանի որ, հակառակ դեպքում, նրանք կամավոր չեն ուզենա սպասարկել ուրիշներին, և այդ ճնշումն էլ կարթնացնի Չինաստանի ու Ռուսաստանի նման պոտենցիալ հզորներին։

Այսինքն այն, ինչը որ տեղի ունեցավ մարդկության հետ, և որի արդյունքն է ներկա գերլարված միջազգային իրավիճակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ